Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Քարաձոր բնակավայրի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանի 2025թ մայիսի 27-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025թ մայիսի 24-ի զեկուցագիրը, Սարալանջ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Սարոյանի 2025թ ապրիլի 22-ի զեկուցագիրը, Քարաձոր բնակավայրի ժամանցի սրահի հարակից խաղահրապարակի կանաչապատ տարածքը ոռոգելու, Սպիտակ համայնքի բնակավայրերի խմելու ջրի ջրամբարները ցանկապատելու, Սարալանջ բնակավայրի խաղահրապարակը վերանորոգելու համար ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 16 000 ՀՀ դրամ:
2. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 12 600 ՀՀ դրամ:
3. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ջրամատակարարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 10 000 ՀՀ դրամ:
4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: