Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկ Ստասիկ Լյովայի Նազարյանը Հայաստանի Հանրապետության ՊԱՐԱ լեռնադահուկային սպորտի մեծահասակների առաջնության տղամարդկանց «ՀՍԿԱ ՈԼՈՐԱՎԱՅՐԷՋՔ» մրցաձևում զբաղեցրել է 1-ին տեղը, հիմք ընդունելով Ստասիկ Լյովայի Նազարյանի դիմումը, Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի կողմից տրված դիպլոմը, ինչպես նաև Հայաստանի Ձմեռային Պարամարզաձևերի Ֆեդերացիայի տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից տրամադրել միանվագ դրամական պարգևատրում 100 000 ՀՀ դրամի չափով։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: