Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ 420 որոշման 1-ին կետով, հիմք ընդունելով ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԻՐՈՎԱԿԱՆԻ «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ԱՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ընկերության կողմից 1990 թվականի ապրիլի 15-ին տրամադրված թիվ 1/3 այգեգործի անդամատոմսը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Սերյոժա Հրաչի Պետրոսյանի (ծնված՝ 17․03․1947թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել 06-068-0119-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,1200 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: