Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 67-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների կառուցվածքը, քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկի և Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ |