Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի նախկին Արևաշող համայնքի իրավահաջորդը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԱՍՄԻԿ» ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ «ՀԱՍՄԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումով և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը: |