Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՐԴԱՆ ՆՈՐԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Նորիկի Դավթյանին, Արթուր Ռուբենի Հակոբյանին և Արմեն Ռուբենի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ Սպիտակ ք․ Ա․ Մանուկյան փողոց 21» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0499-0004 կադաստրային ծածկագրով 0,025494 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա․Մանուկյան փողոց, 13/5 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0499-0068 կադաստրային ծածկագրով 0,001406 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետով սահմանված չափորոշիչներին և որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, հիմք ընդունելով Վարդան Նորիկի Դավթյանի, Արթուր Ռուբենի Հակոբյանի և Արմեն Ռուբենի Հակոբյանին դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ Սպիտակ ք․ Ա․ Մանուկյան փողոց 21» հասցեում գտնվող՝ Վարդան Նորիկի Դավթյանին, Արթուր Ռուբենի Հակոբյանին և Արմեն Ռուբենի Հակոբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0499-0004 կադաստրային ծածկագրով 0,025494 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա․Մանուկյան փողոց, 13/5 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0499-0068 կադաստրային ծածկագրով 0,001406 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարելուն։ 2․Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 40 598,25 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 2887,5 ՀՀ դրամ)։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(539.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner