Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 789), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011GFMFSQF) և Ալինա Արամայիսի Հովակիմյանի (ծնված՝ 28․07․1967 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0299-0010 կադաստրային ծածկագրով 0,0833 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Ք․ Քըրքորյան փողոց, 5-րդ նրբանցք, 34 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: