Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2001 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 169 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 28 օրդերը և Նարինե Սերյոժայի Գրիշկյանի ներկայացուցիչ Մհեր Հրաչի Մինասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092025-06-0091 վկայական` տրված 03.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան հրապարակ 3 շենք, 4 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Նարինե Սերյոժայի Գրիշկյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Նարինե Սերյոժայի Գրիշկյան - ինքը՝ ծնված 12.10.1970 թվականին,
2) Ռայա Արսենի Գրիշկյան - աղջիկը՝ ծնված 14.04.1995 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: