Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հիմք ընդունելով «ՄԱՐԳԱՐՅԱՆՍ ԲԻԼԴԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին տրամադրված եզրակացությունը և Մկրտիչ Պառնագեսի Դարչինյանի (ծնված՝ 25․04․1958թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 20 շինարարության թույլտվության մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ․
1) 6-րդ կետում գրված «06-006-0519-0006-001» թվերից հետո լրացնել «և 06-006-0519-0006-0002» բառը և թվերը,
2) «93,6 քմ» թվից և բառից հետո լրացնել «և 23 քմ» բառերն ու թիվը,
3) 6-րդ կետում գրված «մակերեսով» բառը փոխարինել «մակերեսներով» բառով։