Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 9-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Արամայիս Հովհաննեսի Օթարյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 30-Ա որոշման
1) վերնագրում գրված «Արամայիս Հովհաննեսի» բառերը փոխարինել «Հովհաննես Արամայիսի» բառերով,
2) 1-ին կետում գրված «Արամայիս» բառը փոխարինել «Հովհաննես Արամայիսի» բառերով։