Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011RPR7EQV) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0173-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,01841 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Վարպետաց թաղամաս, 3/5 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1805):
4. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա: