Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1681866 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06022FPDKNUK) և Սերգեյ Սուրենի Հարությունյանի (ծնված՝ 23․03․1954թ․) դիմումը՝ որոշում եմ․
1․ Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0015-0004 կադաստրային ծածկագրով 0,271 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք,գյուղ Արջհովիտ, 5-րդ փողոց, 1-ին հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1817)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: