Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 481-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման» կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 130-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102023-06-0007 վկայականը և Արման Միշայի Միքայելյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց 19/8 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0019-0149 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,002 հեկտար մակերեսով հողամասը, ավտոտնակ տեղադրելու նպատակով, 25 տարի ժամկետով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Արման Միշայի Միքայելյանին (ծնված 02.09.1978թ.): Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 6000 ՀՀ դրամ:
2․Արման Միշայի Միքայելյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օգտագործման տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:
3. Արման Միշայի Միքայելյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման: