Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 7-ի ըստ օրենքի ժառանգության վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 890), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06122MCLZYF9) և Մնացական Արամի Հակոբյանի (ծնված՝ 17․10․1964թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0123-0015 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 16-րդ փողոց, 2-րդ փակուղի, 26/2 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1816):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: