Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի մայիսի 23-ի հայտը` որոշում եմ.
1. «ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67205951) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փ․» հասցեում գտնվող խանութում (ոչ հիմնական շինություն՝ 20 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար: