Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում Ռազմիկ Սենեքերիմի Այվազյանի (ծնված 04․04․1940թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Սենիքերիմի», հիմք ընդունելով Ռազմիկ Սենեքերիմի Այվազյանի անձնագրային տվյալները և դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային, Ս․ Ավետիսյան, Ալ․ Մանուկյան, Ս․ Ոփյան, Ե․ Չարենց և Տաշիր փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 318-րդ տողում գրված «Սենիքերիմի» բառը փոխարինել «Սենեքերիմի» բառով: