Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 176), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06052FLE3TNC) և Ամալյա Մարկոսի Ապիրկյանի (ծնված՝ 03․11․1938թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0056-0003 կադաստրային ծածկագրով 0,175 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 105,0 հեկտար մակերեսով բնակելի տանը և 116,2 հեկտար մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 9-րդ փողոց, 1 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1815):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: