Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՌՈՔԵԹ ԳԱԶ ՍՊԸ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 16-ի հայտը՝ որոշում եմ.
1. «ՌՈՔԵԹ ԳԱԶ ՍՊԸ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 02317606) տալ «ՀՀ Լոռու մարզ գ. Քարաձոր 5-րդ փ. 2 գազալցակայան» հասցեում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: