Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ 06-030-0020-0006 կադաստրային ծածկագրով 0,028960 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1997 թվականին կառուցված բնակելի տունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-Ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06052CDEW7BL) և Ազատ Սարգսի Սարգսյանի (ծնված՝ 13․12․1966 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Օրենքի ուժով ճանաչել Ազատ Սարգսի Սարգսյանի իրավունքը Սպիտակ Համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0020-0006 կադաստրային ծածկագրով 0,028960 հեկտար մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և դրա վրա գտնվող 108,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գ. Գոգարան, 1-ին փողոց, 29/1 բնակելի տուն» հասցեն։
4. Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: