Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի «Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին» թիվ 37-Ա որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ․

«2․ «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Այգեստան թաղամասի փողոցի հիմնանորոգում ասֆալտապատումով և ջրահեռացման համակարգով, Շենավան բնակավայրի փողոցների մասնակի ասֆալտապատում, Արևաշողի բնակավայրի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում ասֆալտապատումով, Ծաղկաբեր բնակավայրի 1-ին փողոցի հենապատի կառուցում, Լուսաղբյուր բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում»,

3․ «Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի 4-րդ փողոցի, Լուսաղբյուր բնակավայրի գերեզմանատուն տանող փողոցի, Լեռնավան բնակավայրի ՝ 2-րդ փողոցի, Ջրաշեն բնակավայրի 7-րդ փողոցի, 1-ին փողոցի, Խնկոյան բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում»,

5․ «Սպիտակ համայնքի Սպիտակ, Արջահովիտ, Ջրաշեն, Արևաշող, Շենավան, Գեղասար և Խնկոյան բնակավայրերի փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի ընդլայնում»,

6․ «Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի խողովակների մասնակի վերանորոգում, Գոգարան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Շիրակամուտ բնակավայրի թիվ 14,16 փողոցների ,Կրասնոդարի փողոցի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում, Հարթագյուղ բնակավայրի խմելու ջրի ջրագծերի փոխարինում և ակունքների վերանորոգում»,

7․ «Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարահարթ բնակավայրի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում, Կաթնաջուր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Ծաղկաբեր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում»»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(71.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner