Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի նախկին Մեծ Պարնի համայնքի իրավահաջորդը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. «ՄԵԾ ՊԱՐՆՈՒ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումով և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը: |