Մասնակցում էին
Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,
Էռնեստ Խաչատրյանը- համայնքի ղեկավարի խորհրդական,
Աշխատակազմի բաժինների պետեր, աշխատակիցներ, ավագանու անդամներ,
ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ։
Օրակարգում
ՀՀ Լոռու Մարզի Սպիտակ համայնքի ավագանու « Սպիտակ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին » որոշման նախագծի մասին։
Հանրային քննարկման ընթացքը
Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա․Մաթոսյանը
Լսեցին- Ազգանուշ Ֆրանգյանը զեկուցեց օրակարգի վերաբերյալ։
Լսեցին- « Սպիտակ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին » որոշման նախագիծը։ Այն ըստ ոլորտների մանրամասն ներկայացնելուց հետո աշխատակազմի քարտուղարն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա․ Մաթոսյանը լսեցին ներկաների հարցերը և առաջարկներ չհնչեցին։ Նախագիծը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի Սպիտակ համայնքի ավագանու հաստատմանը։