Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հաշվի առնելով, որ Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ C 300» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 36GX760) 2019-ից 2024 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, ինչպես նաև VAZ 21214 մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ` 07UU088) 2020-ից 2024 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը ՝ որոշում եմ.
1. Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել հինգ հարյուր քառասունմեկ հազար հարյուր ութսունչորս ՀՀ դրամ, որից՝
1) «MERCEDES-BENZ C 300» մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկ՝ հինգ հարյուր մեկ հազար երկու հարյուր քառասունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր հազար ութ հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հազար չորս հարյուր քառասունվեց ՀՀ դրամ․
2) VAZ 21214 մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ` 07UU088) գույքահարկ՝ երեսունինը հազար ինը հարյուր երեսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսուներկու հազար չորս հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` յոթ հազար հինգ հարյուր երեսունութ ՀՀ դրամ։
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: