Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԼԵՏԻ ՇԻՐՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ համայնքի Ս․Ավետիսյան փողոց, թիվ 1/7 հասցեում գտնվող՝ Հովհաննես Համլետի Շիրոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0023-0021 կադաստրային ծածկագրով 0,0045 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց, թիվ 1/8 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0023-0033 կադաստրային ծածկագրով 0,0041 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչներին և որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, հիմք ընդունելով Հովհաննես Համլետի Շիրոյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Ս․Ավետիսյան փողոց, թիվ 1/7 հասցեում գտնվող՝ Հովհաննես Համլետի Շիրոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0023-0021 կադաստրային ծածկագրով 0,0045 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց, թիվ 1/8 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0023-0033 կադաստրային ծածկագրով 0,0041 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարելուն։

2․Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 118 387,50 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 2887,5 ՀՀ դրամ)։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(638.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner