Բովանդակություն * | Օրակարգում 1.Քաղաքի տարածքում աղբահանության աշխատանքների կազմակերպման և աղբարկղների պահանջարկի մասին 2.Գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարների գանձման աշխատանքների մասին 3.2014թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման ժամկետների մասին 4.<<Կամրջակ>> ՍԲՀԿ-ն սննդօգնության ծրագրի մասին 5.Անասնագլխաքանակի համատարած հաշվառում անցկացնելու մասին Հանձնարարվեց քաղաքի թաղամաերի լիազոր-ներկայացուցիչներին. 1.Տեղերում կազմակերպել աղբարկղների հաշվառում և մինչև 2014թ. հունվարի 20-ը հաշվառման արդյունքների և աղբարկղների պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել քաղաքապետարան: 2.Քաղաքապետարանի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի հետ շարունակել գույքահարկի բազայի ճշտումները՝ լուրջ ուշադրություն դարձնելով վճարային փաստաթղթերի(անդորրագրերի ճիշտ լրացման) և ռեեստրների (գանձված գումարների մասին հաշվետվությունների) ճիշտ կազմման գործընթացին: 3.Լուրջ ուշադրություն դարձնել քաղաքի թաղամասերում աղբահանության կազմակերպման հետ կապված աշխատանքներին, հետևել քաղաքի փողոցների աղբի տեղափոխման գրաֆիկին, ժամանակին ապահովել աղբահանության վճարի, հողի հարկի, գույքահարկի գանձման գործառույթները: 4.Թաղամասերում գործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել քաղաքապետարան մինչև 2014թ. փետրվարի 1-ը: 5.Թաղամասերում քաղաքի անասնաբույժի մասնակցությամբ կազմակերպել անասնագլխաքանակի համատարած հաշվառում և արդյունքները մինչև 2014թ. հունվարի 17-ը ներկայացնել քաղաքապետարան: 6.Նկատի ունենալով, որ 2014թ. հունվար ամսից սկսվելու է <<Կամրջակ>> ՍԲՀԿ-ի հետ համատեղ իրականացվող սննդօգնության ծրագիրը՝ կազմել և քաղաքապետարան ներկայացնել <<Կամրջակ>> ՍԲՀԿ-ի սննդօգնության ծրագրի չափանիշներին համապատասխան խիստ կարիքավոր ընտանիքների ցուցակները: 7.Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման և սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնիններին՝ 2014թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, աղբահանության և դրանց վճարման ժամկետների, քաղաքի տարածքում անասնագլխաքանակի հաշվառման կապակցությամբ քաղաքապետի 12.12.2013թ. թիվ 95 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների մասին հաղորդում տալ հանրությանը: 8.ԲՍԳ-ի տնօրենին (Վ. Ստեփանյան) ստեղծել տնային տնտեսությունների հաշվառման բազա(բոլոր թաղամասերի տնտեսությունների տվյալները մուտքագրել համակարգիչ), աշխատանքներն ավարտել 2014թ. հունիսի 1-ին: 9.Աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանին՝ բոլոր հանձնարարականների կատարման ընթացքը պահել ուշադրության կենտրոնում և ապահովել դրանց ժամկետում կատարումը:
|