|
Զեկ. ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ |
ՆԱԽԱԳԻԾ |
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
2013 թվականի N_ |
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի <<ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՃՇՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Սպիտակի համայնքի ավագանին որոշում է` 1.Սպիտակի համայնքի ավագանու 2013թ. հունվարի 25-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված Սպիտակի համայնքի 2013թ. բյուջեում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի: 2.Բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
|
|
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Զեկուցողը նշեց, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար (15 կտոր հողամաս) անշարժ գույքի կադաստրի Սպիտակի սպասարկման գրասենյակում անհրաժեշտ ծախսերը կատարելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել 2013թ. հունվարի 25-ին հաստատված Սպիտակի համայնքի բյուջեում և 2013թ. բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 400,0 հազար դրամ: Համայնքի ավագանու անդամները առաջարկեցին հաստատել ներկայացված ներկայացված որոշման նախագիծը:
|
|
|
|
|