Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 10-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ. Ապրեսյան/
3) Սպիտակ համայնքի 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը (հողային հաշվեկշռին) համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե. Գրիգորյան/
4)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
5)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից օգտվելուն համաձայնություն տալու և վճարի չափ սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/ |