Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 13-ի ըստ օրենքի ժառանգության վկայագրերը (գրանցված են սեղանամատյաններում թիվ 636, 638), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060626GVTFK8) և Գագիկ Լաուզիկի Նիկողոսյանի (ծնված՝ 09․11․1966թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող 06-040-0137-0001 կադաստրային ծածկագրով, 0,1926 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 32,4 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Լեռնանցք, 16-րդ փողոց, 22 ավտոտնակ» հասցեն (փոստային դասիչը՝ 1810):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: