Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1001828 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032HQSRHJU) և Վարդան Սանդրոյի Ափուջանյանի (ծնված՝ 16․11․1960թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0047-0013 կադաստրային ծածկագրով 0,123 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 123,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 24,2 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 3-րդ փողոց, 53 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: