Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. «ՍՊԻՏԱԿԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումով, գտնվելու վայրի նոր հասցե սահմանել «ՀՀ Լոռու մարզ, ք․Սպիտակ Շահումյան 7, փոստային դասիչը՝ 1804» և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը: |