Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի հերթական նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի (ներառյալ բնակավայրերի) 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)
3) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
4) Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան) |