Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 537724 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 0607577WVKZ4) և Համլետ Ղարիբի Քոսյանի (ծնված՝ 09․01․1953թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող` 06-075-0016-0012 կադաստրային ծածկագրով 0,101 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 11-րդ փողոց, 51 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: