Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03062025-06-0066, 28112023-06-0003 և 02122024-06-0025 վկայականները, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011BVDPWGH) և Սամվել Գուրգենի Ղազարյանի (ծնված՝05․06․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Միավորել Սամվել Գուրգենի Ղազարյանին սեփականություն իրավունքով պատկանող 06-006-0133-0037 կադաստրային ծածկագրով, 0,06627 հեկտար մակերեսով, 06-006-0133-0016 կադաստրային ծածկագրով 0,1078 հեկտար մակերեսով ու 06-006-0133-0013 կադաստրային ծածկագրով 0,05731 հեկտար մակերեսով անշարժ գույքերը և տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 84 ավտոտեխսպասարկման կետ» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2․ Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա։