Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով հիմք ընդունելով անշարժ գույքի առուվաճառքի 2023 թվականի ապրիլի 12-ի պայմանագիրը (գրանցված է սեղանամատյանում 949), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06068RNQRMNL) և Ահարոն Վաչիկի Մանուկյանի (ծնված՝ 08․02․1994թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0034-0014 կադաստրային ծածկագրով 0,223 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ գյուղ Արջհովիտ, 8-րդ փողոց, 2-րդ փակուղի, հողամաս»հասցեն (փոստայինդասիչը՝ 1817):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: