Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 481-ին հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2009 թվականի դեկտեմբերի 22-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում N 2351), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13112024-06-0054 վկայականը, Արամ Սամվելի Մանուկյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Արամ Սամվելի Մանուկյանին կառուցապատման իրավունքով պատկանող 06-006-0499-0040 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը 15 տարով երկարաձգելուն։ |