Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 31-ի թիվ 239 որոշմամբ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2025 թվականի մայիսի 6-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի և ներկայացրել է դիմում ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու և մրցույթին չներկայանալու վերաբերյալ՝ որոշում եմ.
1․ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2025 թվականի մայիսի 6-ին հայտարարված մրցույթը չեղարկել։