Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի «Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 69-Ա որոշման 1-ին կետում գրված «Գայանե Չոբանյան» բառերը փոխարինել «Իննա Կարապետյան» բառերով, իսկ «պետի տեղակալ» բառերը փոփոխել «գլխավոր մասնագետ» բառերով։ |