Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1784-Ն որոշումը և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 06-068-0114-0010 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,38264 հեկտար մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: