Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 09092022-06-0040 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011PSYPR3A) և Ազատ Արամի Հովսեփյանի (ծնված՝ 10․02․1944թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0061-0001 կադաստրային ծածկագրով 0,151 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 195,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Բանավան թաղամաս, 74/4 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: