Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ 32/1 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՄԵԼԱՆՅԱ ՍԱՄՎԵԼԻ ԽՈՅԵՑՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Ս․ Ավետիսյան փողոցի վրա գտնվող 06-006-0501-0019 կադաստրային ծածկագրով 0,00204 հեկտար մակերեսով հողամասը Սպիտակի քաղաքապետի 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ 28 որոշմամբ ավտոտնակ կառուցելու նպատակով վարձակալությամբ, 15 տարի ժամկետով հատկացվել է Ժորա Սողոմոնի Պողոսյանին, ով 2008 թվականին կառուցել է 14,78 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակ։ Հաշվի առնելով, որ Ժորա Սողոմի Պողոսյանի մահից հետո 2013 թվականի փետրվարի 19-ի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (գրանցված է սեղանամատյանում թիվ 369) ավտոտնակի և հողամասի կառուցապատման իրավունքը ժառանգել են նրա կինը՝ Մելանյա Սամվելի Խոյեցյանը և որդին՝ Արայիկ Ժորայի Պողոսյանը, որը ստացել է պետական գրանցում՝ 2017 թվականի օգոստոսի 23-ին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23082017-06-0016 վկայական), կառուցապատման իրավունքի ժամկետն ավարտվել է 2022 թվականի փետրվարի 22-ին, հիմք ընդունելով Մելանյա Սամվելի Խոյեցյանի 2022 թվականի մայիսի 5-ի դիմումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26062024-06-0080 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26062024-06-0080 վկայականը), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․ Ավետիսյան փողոց 32/1 ավտոտնակ» հասցեում գտնվող 06-006-0501-0019 կադաստրային ծածկագրով 0,00204 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա վրա գտնվող 14,78 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել Մելանյա Սամվելի Խոյեցյանին։

2. Վարձավճարի չափ սահմանել տարեկան 7000 ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(377.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner