Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1471075 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06172UH7J8GH) և Ռուզաննա Լյովայի Բադիկյանի (ծնված՝ 24․08․1976թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող 06-095-0030-0012 կադաստրային ծածկագրով, 0,096 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 8-րդ նրբանցք, 3/2 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: