Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 942090 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060323Z2LHJS) և Հայկ Նորիկի Մխիթարյանի (ծնված՝ 03․03․1974թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0032-0005 կադաստրային ծածկագրով հողամասին, դրա վրա գտնվող 113,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 40,0 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 80 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: