Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12032020-06-0030 վկայական)՝ 06-087-0010-0013-001 կադաստրային ծածկագրով 1787,31 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքի 2-րդ հարկում գտնվող 144,16 քառակուսի մետր մակերեսով հատված անհատույց օգտագործման իրավունքով, երեք տարի ժամկետով տրամադրել «ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հատակագծի։ |