Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 մարտի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-006-0186-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով թիվ LԴ/0573/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հունվարի 14-ի վճիռը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի մարտի 7-ի Վրիպակն ուղղելու մասին որոշումը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մարտի 21-ին տրամադրված Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-21032025-06-0245 տեղեկանքը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011YLFL3DP) և Մարտին Գևորկի Դանիելյանի ծնված՝ 20.03.1958թ.) դիմումը՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0186-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1600 հա մակերեսով հասարակական գործառնական նշանակության հողամասի և 374,47 քառակուսի մետր մակերեսով շինությունների հատակագիծը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել Սպիտակ համայնք, Սպիտակ, Իտալական թաղամաս, 6 շինություն հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։

3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner