Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01062021-06-0009 վկայականը և Մարզպետ Շիրազի Մանուկյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Մարզպետ Շիրազի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 06-109-0117-0005 կադաստրային ծածկագրով 0,195 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի: |