Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 196
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2025 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՆԻԿ ՍՈՒՐԻԿԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԱՐԱՄԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 0,01819 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում տարածքում գտնվող, 06-040-0006-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11819 հեկտար մակերեսով հողամասի 0,1 հեկտարը Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանի կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,01819 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1992 թվականին կառուցված բնակելի տունը և անասնաշենքը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060627G2KJVT) և Սոնիկ Սուրիկի Թումանյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Օրենքի ուժով ճանաչել Սոնիկ Սուրիկի Թումանյանի (ծնված՝ 18․05․1973թ․) և Մուշեղ Արամի Հովսեփյանի (ծնված՝ 23․12․1972թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող, 06-040-0006-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 40 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 5,9 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 119,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 22,3 քառակուսի մետր մակերեսով ծածկի, 5,9 քառակուսի մետր մակերեսով աստճանահարթակի, 11,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 64,4 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի նկատմամբ։

2․ Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,01819 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 61 227,54 ՀՀ դրամ (1 քմ 336,6 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանին:

3․ Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանի կողմից տիրապետվող 06-040-0006-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11819 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 40 քառակուսի մետր մակերեսով նկուղին, 5,9 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 119,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 22,3 քառակուսի մետր մակերեսով ծածկի, 5,9 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 11,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 64,4 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Լեռնանցք, 2-րդ փողոց, 23 բնակելի տուն» հասցեն։

4․ Հաստատել Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում տարածքում գտնվող, 06-040-0006-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11819 հեկտար հողամասի հատակագիծը։

5․ Սոնիկ Սուրիկի Թումանյանի և Մուշեղ Արամի Հովսեփյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

6․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Գայանե Չոբանյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner