Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 447488 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042AKCSQRW) և Ծաղիկ Վոլոդյայի Քերոբյանի ներկայացուցիչ Հռիփսիմե Վազգենի Մինասյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0045-0078 կադաստրային ծածկագրով, 0,103 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 26-րդ փողոց, 11 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: