Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՔՏՄ/19․01/29714-25 գրության հիման վրա Սպիտակ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Դանիելյանի կատարած ուսումնասիրության, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 11։01-ից 11։02-ն ընկած ժամանակահատվածում կատարած տեղազննության, տեղազննության ժամանակ կատարված լուսանկարների, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՔՏՄ/19․01/29714-25 գրությանը կից ներկայացված լուսանկարների, հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1011 որոշմամբ վարչական տույժ նշանակելուց և ինքնակամ շինարարությունը կասեցնելուց հետո «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ շարունակում է «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Երևանի խճուղի 55 հեղուկ վառելիքի լիցքավորման կայան» հասցեում գտնվող 06-006-0136-0038 կադաստրային ծածկագրով 0,116 հեկտար մակերեսով հողամասում առանց շինարարության թույլտվության իրականացնել շինարարական աշխատանքներ․ կատարել է սնամեջ մանր բլոկով պատերի կառուցում, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, մետաղական ծածկի կառուցում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով, 2191-րդ հոդվածով, 282-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ որոշում եմ․
1․ «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․ Կասեցնել ինքնակամ շինարարությունը։
3. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄՌԵԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում: