Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՌՈՒԴԻԿ ՍՈՍԻԻ ԴԱՐՉԻՆԱՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 141-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 20-ի թիվ 106 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 60 օրդերը և Ռուդիկ Սոսիի Դարչինյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31102025-06-0009 վկայական` տրված 31.10.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Շահումյան փողոց 40/7 շենք, 3 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Ռուդիկ Սոսիի Դարչինյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Ռուդիկ Սոսիի Դարչինյան - ինքը՝ ծնված 30.08.1950 թվականին,

2) Ժաննա Ազատի Մկրտչյան – կինը ծնված 05.05.1952 թվականին,

3) Արմեն Ռուդիկի Դարչինյան – տղան՝ ծնված 13.06.1990 թվականին,

4) Կարեն Ռուդիկի Դարչինյան – տղան՝ ծնված 12.06.1992 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան   Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner