Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Վ․Ապրեսյան/
2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ․Ապրեսյան/
3)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին
/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
4)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի մշակույթի տանը ֆոտովոլտային կայան տեղադրելու համար Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեից համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին
/զեկուցող՝ Ա.Ֆրանգյան/
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 146-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
6)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
7)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 44-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
/զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/
8)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
/զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/
9)Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում կրթահամալիրի կառուցման իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին
/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
10)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
11)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
12)Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/ |